Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սա պատմական խաղ էր»

«Սա պատմական խաղ էր»
16.01.2018 | 12:36

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեստր Սիթիի» հետ իր թիմի դիմակայությունից հետո հայտնել է «Լիվերպուլի» տոնած հաղթանակի տպավորությունները. «Սա պատմական խաղ էր, որի մասին քսան տարի հետո նույնպես կխոսեն, քանի որ ամեն ինչ գնում է նրան, որ «Սիթին» այս մրցաշրջանում այլևս չի պարտվի: Այս խաղը դիտում էին ամբողջ աշխարհում, հենց սա է պատճառը, որ երկու թիմերն էլ խաղում էին ի սրտե: Չգիտեմ, թե ինչ մակարդակի խաղ ցույց տվեց «Լիվերպուլը», սակայն մրցակցի համար մեծ դժվարություններ ստեղծեցինք: Վերջնամասը բավականին լարված ստացվեց, սակայն ես հանգիստ էի, քանի որ լավ եմ ճանաչում իմ տղաներին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ